շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

Հունգարիան կաջակցի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ջանքերին. Սիյարտո

Հունգարիան պատրաստ է աջակցել Քիթ Քելլոգի ջանքերին, ում թեկնածությունն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում առաջարկել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Հունգարիայի կառավարությունը կհամագործակցի նրա հետ և պատրաստ է աջակցել նրա խաղաղապահ ջանքերին»,-  Facebook-ի իր էջում գրել է Սիյարտոն:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո «հակառակ ժողովրդի կամքին, որոշումներ են կայացվել՝ բացահայտ նպատակ ունենալով անհնարին դարձնել Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելը»։

  • Կիսվել: