երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

Հունգարիան «հետամուտ չի լինի» ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյյարտոն, ամփոփելով Ռուսաստանի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել Է, որ Բուդապեշտը պատճառներ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթին հետամուտ լինելու համար։

«Մեր դիրքորոշումն առավելագույն չափով պարզ Է: Մենք իրական ոչ մի պատճառ չենք տեսնում՝ հետամուտ լինելու պատժամիջոցների նոր փաթեթին, հատկապես եթե խոսքը Էներգետիկայի մասին Է: Մեզ համար դա հստակ կարմիր գիծ Է»,-ասել Է Սիյյարտոն:
 
Նա ընդգծել Է, որ Հունգարիայի իշխանությունները չեն ցանկանում հունգարացիներին պարտադրել՝ վճարելու Ուկրաինայի հակամարտության համար, որին իրենք մասնակից չեն: «Իհարկե, եթե լինի նախագիծ, մենք կմասնակցենք քննարկումներին, բայց մենք մեր համաձայնությունը չենք տա ոչ մի բանի համար, ինչը կհակասի մեր ազգային շահերին»,-հավելել Է նախարարը:
 
Նաեւ նա հայտարարել Է, որ հաջորդ շաբաթ Վիեննայում կհանդիպի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ «Ռոսատոմ»-ի հետ պարտավորագրի շրջանակներում մինչեւ 2030 թվականը Հունգարիայում ատոմային Էլեկտրակայան կառուցելու գրաֆիկ կազմելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։

  • Կիսվել: