չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հունգարիան հանդես է գալիս Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու օգտին. Սիյարտո

Հունգարիան հանդես է գալիս Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու օգտին. Սիյարտո

Հունգարիան հանդես է գալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու օգտին՝ Ուկրաինայի շուրջ բանակցություններում միջնորդական ջանքերի համար՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

«Բանակցություններում Թուրքիայի միջնորդության փորձն այսօրվա դրությամբ միակ հաջողվածն է։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ջանքերի շնորհիվ հացահատիկի գործարք է համաձայնեցվել»,- նշել է Սիյարտոն թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։

Հունգարիայի ԱԳ նախարարի հրավերով Բուդապեշտում գտնվող Չավուշօղլուն ավելի վաղ հանդիպել էր վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Կողմերը հայտարարել են հարաբերությունների ամրապնդման մտադրության մասին:

  • Կիսվել: