երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար

Հունաստանը զորք չի ուղարկի Ուկրաինա. ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը բացառել է, որ իրենք զորք կուղարկեն Ուկրաինա, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ եվրոպական զորքերը մասնակցեն Ուկրաինայի հակամարտությանը, Հունաստանի ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ Հունաստանի օրակարգում զորք ուղարկելու մասին խոսք չկա։

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։

Նա, սակայն, ընդգծել էր, որ այս հարցում կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։

 

  • Կիսվել: