չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Հունաստանում պաղեստինամետ ցույցի մասնակիցների դեմ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

Հունաստանում պաղեստինամետ ցույցի մասնակիցների դեմ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

Աթենքի կենտրոնում տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները ցուցարարները կոտրել են McDonald's ռեստորանի ապակե դռները, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել երկու մարդու։

Ի պաշտպանություն Պաղեստինի ցույցը կազմակերպել են Հունաստանի պաղեստինցի աշխատավորների միությունը, արհմիությունները և ձախակողմյան կազմակերպությունները։

Նրանք պահանջել են անհապաղ դադարեցնել Գազայի ռմբակոծումը։

 

  • Կիսվել: