երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հունաստանում ոստիկանությունը գազ է կիրառել պաղեստինամետ ցուցարարների դեմ

Հունաստանում ոստիկանությունը գազ է կիրառել պաղեստինամետ ցուցարարների դեմ

Շաբաթ առավոտյան Աթենքի կենտրոնում տեղի է ունեցել փոքր ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի:

 

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել և ձերբակալել երկու մարդու, հայտնում է newsbreak.gr-ը։ Ի պաշտպանություն Պաղեստինի ցույցը կազմակերպել են արհմիությունները և ձախակողմյան կազմակերպությունները` ինչպիսիք են Աշխատանքային հեղափոխական կուսակցությունը, Հունաստանի կոմունիստական ​​ինտերնացիոնալիստների կազմակերպությունը։

 

Միջադեպերը սկսվել են, երբ մի խումբ ցուցարարներ փակել են Էրմու փողոցի և Սինթագմա հրապարակի անկյունում գտնվող McDonald’s ռեստորանի մուտքը և կոտրել ապակե դռները, հայտնում է պորտալը։

  • Կիսվել: