Հունաստանում խոշոր հրդեհ է բբռնկվել, հայտարարվել է արտակարգ դրություն (տեսանյութ)
Հունական կղզում գտնվող փախստականների ճամբարում հրդեհ է բռնկվել: Վրանները, որտեղ ապրում էին փախստականները, այրվել են, տեղեկացնում է AssociatedPress-ը:
Սեպտեմբերի 9-ին Լեսբոս կղզում (Հունաստան) տեղի ունեցած հրդեհից հետո հազարավոր միգրանտներ ստիպված են եղել լքել փախստականների ճամբարը, որտեղ կորոնավիրուսի պատճառով կարանտին էր հայտարարված։
Թե՛ ճամբարի ներսում, թե՛ դրանից կրակ է տարածվել, քամին ավելի է բարդացրել իրավիճակը, և այրվել են ինչպես ծառերը, այնպես էլ՝ վրանները:
Հայտնի է, որ «Մորիա» ճամբարում մոտ 12,5 հազար մարդ էր բնակվում։ Ավելի քան 12 հազար մարդ դրսում է մնացել։ Հրդեհի պատճառը հայտնի չէ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Փախստականների ճամբարում հայտարարվել է արտակարգ դրություն, որը կգործի չորս ամիս։


