Հունաստանն ու ԱՄՆ-ն Հոնիական ծովում գազի հետախուզում կկատարեն
Եվրահանձնաժողովն աջակցել է Հունաստանի և ամերիկյան ExxonMobil-ի միջև կնքված համաձայնագրին՝ Հոնիական ծովում գազի հետախուզման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Euractiv-ը:
Նշվում է, որ ԵՀ-ը հայտարարել է՝ ԱՄՆ-ի նման գործընկերների հետ համագործակցությունը կօգնի Եվրոպային վերջապես հրաժարվել ռուսական գազից։
Աթենքը հայտարարել է, որ փորձնական հորատումը նախատեսված է ավարտել մինչև 2027 թվականի սկիզբը, և եթե պաշարներն առևտրային առումով շահավետ լինեն, արդյունահանումը կսկսվի 2030 թվականին և կշարունակվի առնվազն տասը տարի։
Բրյուսելը չի առարկել, Եվրահանձնաժողովում պարբերականի աղբյուրն էլ պարզաբանել է, որ ԵՄ-ի գլխավոր առաջնահերթությունը մնում է ռուսական գազի ներկրումից հրաժարվելը ոչ միայն մատակարարումների դիվերսիֆիկացման ճանապարհով, այլև հուսալի էներգետիկ գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով:
Հաղորդվում է նաև, որ գազի հետախուզումից բացի, Հունաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել է իր առաջին երկարաժամկետ համաձայնագիրը՝ հեղուկացված բնական գազի (LNG) մատակարարման վերաբերյալ։


