ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հունաստանն ԱՄՆ-ից կգնի չորս նոր բազմանպատակային ռազմանավ

Հունաստանն ԱՄՆ-ից կգնի չորս նոր բազմանպատակային ռազմանավ

ԱՄՆ վարչակազմը որոշել Է Հունաստանին վաճառել բազմաթիրախային տիպի նոր նավեր, ինչպես նաեւ իրականացնել ֆրեգատների արդիականացում, որոնք արդեն գտնվում են հունական նավատորմի սպառազինության մեջ, հայտնել են Պենտագոնի պաշտպանական համագործակցության եւ անվտանգության վարչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պայմանագրերի ընդհանուր գումարը կկազմի 9,4 մլրդ դոլար: Հաղորդվում է նաև, որ Հունաստանը խնդրել է MMSC տիպի չորս նոր նավերի եւ ուղեկցող սպառազինության եւ տեխնիկայի գնում: Այս պայմանագրի գումարը պետք է կազմի 6,9 մլրդ դոլար:

Աթենքը նաև դիմել Է Վաշինգտոնին՝ չորս արդեն առկա ֆրեգատների արդիականացման նպատակով։

Աղբյուրը հայտնում է, որ Հունաստանն ամրապնդում է իր պաշտպանունակությունը Էգեյան ծովում եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում Թուրքիայի հետ լարվածության ֆոնին:

 

  • Կիսվել: