երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան կղզիներն ապառազմականացնելու թուրքական պահանջին

Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան կղզիներն ապառազմականացնելու թուրքական պահանջին

Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան ծովի կղզիներն ապառազմականացնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին, գրում է ermenihaber.am-ը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ այս հարցը քննարկվել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ լարվածության պատճառը ոչ միայն Հունաստանն է, այլև ԱՄՆ-ն, որն իբր Հունաստանին դրդում է գնալ լարվածության Թուրքիայի հետ։

Էրդողանը տեղեկացրել էր, որ կղզիների ապառազմականացման հարցերով Անկարան շարունակելու է բանացել Հունաստանի հետ։

Ի պատասխան կղզիների ապառազմականացման վերաբերյալ Թուրքիայի պահանջի՝ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր «‎SYRIZA» կուսակցության առաջնորդ Ստեփանոս Կասելակիսը նշել է, որ Էգեյան ծովի կղզիները զինաթափելու Թուրքիայի պահանջը Հունաստանի կարմիր գիծն է։

«Մենք չպետք է Էրդողանին ազդանշան տանք, որ մենք բաց ենք կղզիների ապառազմականացման համար», - նշել է Կասելակիսը։

 

  • Կիսվել: