հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հունաստանի վարչապետը խոսել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին

Հունաստանի վարչապետը խոսել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին

Այսօր Ստրասբուրգում, դիմելով Եվրախորհրդարանի անդամներին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Թուրքիան չի դադարում ագրեսիվ պահվածք ցուցաբերել:

Թեև թուրքական իշխանությունները Աթենքի հետ հարաբերություններում շարունակում են ռազմաշունչ հռետորաբանություն կիրառել, հունական կողմը, նրա խոսքով, Անկարայի ճնշումներին տեղի տալ չի պատրաստվում։

՛՛Մենք ոչ ռևիզիոնիզմի, ոչ էլ կայսերական պատրանքների վերածննդի կարիք չենք զգում։ Մեկ բան հստակ է՝ Հունաստանն իր ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող որևէ քայլ չի հանդուրժի՛՛,-ասել է Միցոտակիսը:

 

  • Կիսվել: