չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել

Հունաստանի վարչապետի նստավայրում՝ «Մաքսիմա» պալատում, հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է, վնասը զգալի չէ, հայտնել է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Առավոտյան հրդեհ է բռնկվել վարչապետի նստավայրի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում, հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է 24 հրշեջ։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»:

Նշվում է, որ դեպքը հետաքննվում է իրավասու քննչական բաժնում։

Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հիրոդու Ատիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։

 

  • Կիսվել: