ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հունաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի հետ բանակցություններում գրանցված առաջընթացի մասին

Հունաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է Թուրքիայի հետ բանակցություններում գրանցված առաջընթացի մասին

Հունաստանի փոխարտգործնախարար Կոստաս Ֆրանգոյաննիսը թուրքական «Anadolu» պետական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարել թուրք-հունական հարաբերություններին։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նախարարը, անդրադառնալով մարտի 22-ին իր Թուրքիա կատարած այցին, նշել է․ «Մեկ շաբաթ առաջ մեկնեցի Անկարա, այնտեղ հանդիպեցի նորանշանակ փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարին, ով փոխարինել էր Սեդաթ Օնալին, ում հետ նախկինում հանդիպել էի 3 անգամ։ Անրդադարձանք օրակարգային հարցրեին։ Մեծ առաջընթաց կա էկոնոմիկային, առևտրին, էլեկտրաէներգիային, տուրիզմին, տրասնպորտին, մշակույթին և սպորտին առնչվող հարցերում»։

Ֆրանգոյաննիսը նաև ընդգծել է Հունաստանի և Թուրքիայի վճռականությունը օրակարգային հարցերի շուրջ լուծումներ գտնելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հարցում։

Ըստ Հունաստանի փոխարտգործնախարարի՝ երկու երկրների միջև մի շարք միջոցառումներ են նախատեսվում, այդ թվում շրջակա միջավայրի, բնական աղետների և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում։

«Այն կարող է դրսևորվել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ ներդրումների կարողությունը, տնտեսության և առևտրի զարգացումը, զբոսաշրջության նպատակով այցելությունները կամ ծովային փոխադրումները»։

Հունաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել նաև «Դինամիկ համագործակցության» շարունակական լինելու վերաբերյալ և նշել․ «Լուծված հարցերը դուրս են գալիս օրակարգից և օրակարգ նոր հարցեր են մտնում»։

  • Կիսվել: