հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Հունաստանի իշխանությունները ծրագրում են ընդլայնել պարիսպը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով

Հունաստանի իշխանությունները ծրագրում են ընդլայնել պարիսպը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով

Հունաստանի իշխանությունները ծրագրում են զգալիորեն ընդլայնել պարիսպը Թուրքիայի հետ սահմանի երկայնքով և ԵՄ-ից ֆինանսական աջակցություն են խնդրում լրացուցիչ շինարարական աշխատանքների համար, տեղեկացնում է Associated Press-ը:

Նշվում է, որ միգրացիայի նախարար Պանայոտիս Միտարակիսը հայտնել է, որ պողպատե պատնեշը ներկա 40 կիլոմետրից կհասցվի 120-ի, շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին: Նախարարը չի հայտնել նախագծի գնահատված արժեքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանը մեղադրել էր իր հարևան և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ միգրացիան որպես ԵՄ երկրների վրա ճնշում գործադրելու միջոց օգտագործելու համար։ Անկարան հերքել է մեղադրանքը՝ պնդելով, որ իր վրա մեծ բեռ է վերցրել՝ ընդունելով մոտ 4 միլիոն փախստականի: Նրանց մեծ մասը փախել է հարևան Սիրիայի քաղաքացիական պատերազմից։

 

  • Կիսվել: