չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի հետ ԵՄ-ի մաքսային համաձայնագիրը դադարեցնելու հարցը

Հունաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի հետ ԵՄ-ի մաքսային համաձայնագիրը դադարեցնելու հարցը

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Եվրամիության ղեկավարությանը ուղերձ է հղել՝ խնդրելով ուսումնասիրել Թուրքիայի հետ ԵՄ-ի մաքսային համաձայնագիրը դադարեցնելու հարցը, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ANA-ին:

Նշվում է, որ Հունաստանի արտգործնախարարն իր խնդրանքը բացատրել է այն բանով, որ Թուրքիան բազմիցս խախտել է այդ համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիան նավթագազային հետախուզություն է իրականացնում այն ջրերում, որը Հունաստանն ու Կիպրոսը համարում են բացառապես իրենց տնտեսական գոտի:

 

 

  • Կիսվել: