ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները

Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է այսօր Բաքվի դատարանի կողմից շիրակցի հայ գերիների ապօրինի դատավճռին։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է։

«Գերի ընկած զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Գոգիան։

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը շինծու մեղադրանքներով 6 տարվա ազատազրկման է դատապարտել ևս 13 հայ ռազմագերի:

 

  • Կիսվել: