Հուլիսին մեզ ՆԱՏՕ չհրավիրվելն աշխարհի վերջը չի լինի․ Ուկրաինայի դեսպան
Հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին միանալու հրավերի բացակայությունը Կիևի համար աշխարհի վերջը չի լինի, Politico թերթին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Նատալյա Գալիբարենկոն։
«Աշխարհի վերջը չէ, եթե Վիլնյուսում հրավեր չլինի (ՆԱՏՕ-ին անդամակցելու – խմբ.)։ Այսպիսով, ոչ այսօր, բայց գուցե վաղը, հաջորդ տարի՝ Վաշինգտոնում, ո՞վ գիտի»,-ասել է նա։
Ըստ հրապարակման՝ ուկրաինացի պաշտոնյաները հասկանում են, որ երկիրը չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ ռազմական գործողությունները շարունակվում են, և որ Վիլնյուսի գագաթնաժողովում դաշինքին միանալու ուղղակի հրավերը քիչ հավանական է, բայց Ուկրաինայում դեռ պնդում են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները համապատասխան որոշում ընդունեն: