ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուլիսին հայերի հետ բախումներից հետո ձերբակալված ադրբեջանցիներն ազատ են արձակվել

Հուլիսին հայերի հետ բախումներից հետո ձերբակալված ադրբեջանցիներն ազատ են արձակվել

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցիների խումբը հայերի հետ հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո ազատ է արձակվել, տեղեկացնում են Ռդ-ում Ադրբեջանի դեսպանությունից, փոխանցում է EADaily-ն:

Ինչպես հաղորդվում է՝  նախաքննության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 24-ը, ինչի հետ կապված սեպտեմբերի 16-ին դատարան միջնորդություն է ներկայացվել կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը երկարաձգելու մասին:

Դատարանը միջնորդությունը մերժել է, և ամբաստանյալներն ազատ են արձակվել դատարանի դահլիճից:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսին ավելի քան 30 մարդու էին ձերբակալել, որոնք մասնակցել էին հայերի դեմ իրականացված հարձակումներին և անկարգություններին: Հարուցվել էին քրեական գործեր:

 

  • Կիսվել: