երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հս. Կորեան «աննախադեպ վճռական պատասխան» է խոստացել ԱՄՆ-ի և Հրվ. Կորեայի համատեղ զորավարժություններին

Հս. Կորեան «աննախադեպ վճռական պատասխան» է խոստացել ԱՄՆ-ի և Հրվ. Կորեայի համատեղ զորավարժություններին

Հյուսիսային Կորեան աննախադեպ և վճռական կպատասխան կտա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ ԱԳՆ-ի անանուն ներկայացուցիչը, որի  հայտարարությունը մեջբերում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, գրում է kommersant.ru-ն:

«Եթե Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան իրենց հայտարարության համաձայն իրականացնեն զորավարժություններ, որոնք մենք արդարացի և հիմնավորված մտավախություններով դիտարկում ենք որպես ագրեսիվ պատերազմի նախապատրաստում, ապա նրանք կբախվեն աննախադեպ երկարատև, աննախադեպ վճռական պատասխանի»,- ասված է հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարարության խոսնակը ԱՄՆ-ին և Հարավային Կորեային որակել է հրահրողներ, որոնք «դիտավորյալ խախտում են խաղաղությունն ու կայունությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում»։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դարձնում է «ԿԺԴՀ-ի դեմ թշնամական քաղաքականություն իրականացնելու անօրինական ապարատ»։

ԱՄՆ-ն և Հարավային Կորեան ծրագրում են հաջորդ շաբաթ հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել՝ բարելավելու ԱՄՆ միջուկային ուժերի աշխատանքը։ Մարտին երկրները ծրագրում են անցկացնել «Ազատության վահան» զորավարժություններ:

  • Կիսվել: