երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել «հացահատիկի գործարքը»

Հռոմի պապը Ռուսաստանին կոչ է արել վերսկսել «հացահատիկի գործարքը»

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա քարոզից հետո Ռուսաստանին կոչ է արել վերսկսել ՛՛հացահատիկի գործարքը՛՛, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես կոչ եմ անում իմ եղբայրներին և Ռուսաստանի իշխանություններին վերադառնալ սևծովյան նախաձեռնությանը, որպեսզի հացահատիկն ապահով տեղափոխվի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՛՛հացահատիկի գործարքը՛՛ դադարեցվել է հուլիսի 17-ին։ Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ նման որոշում է կայացվել Մոսկվայի պայմանները չկատարելու պատճառով։

  • Կիսվել: