երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հռոմի պապը կրկին բողոքել է իր առողջությունից

Հռոմի պապը կրկին բողոքել է իր առողջությունից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Առաքելական պալատում ունկնդրության ժամանակ բողոքել է «թեթև բրոնխիտից», հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ինչպես հաղորդվում է՝  պոնտիֆիկոսը մասնակիցներին է փոխանցել ելույթի տեքստը, քանի որ չի կարողացել այն կարդալ։

«Կցանկանայի ամբողջ ելույթը կարդալ, բայց մի խնդիր կա՝ մի փոքր բրոնխիտ ունեմ և լավ խոսել չեմ կարող»,- դիմել է նա եկեղեցական սիմպոզիումին ներկա ֆրանսիական պատվիրակության անդամներին։

Անցած տարվա նոյեմբերի վերջին 87-ամյա պոնտիֆիկոսը չեղյալ էր հայտարարել մի քանի լսումներ՝ գրիպի պատճառով։

  • Կիսվել: