հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հռոմի Պապը հայտնել է, թե որտեղ է ուզում հուղարկավորվել

Հռոմի Պապը հայտնել է, թե որտեղ է ուզում հուղարկավորվել

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է, որ երբ մահանա, իրեն թաղեն Սանտա Մարիա Մաջիորե տաճարում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում։ Այս մասին Պապը հայտարարել է երեքշաբթի մեքսիկական N+ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Տեղն արդեն պատրաստ է, ես ուզում եմ թաղվել Սանտա Մարիա Մաջիորեում: Այո, քանի որ ես շատ նվիրված եմ այս վայրին, ես միշտ գնացել եմ այնտեղ: Շատ ամուր կապ կա», - ասել է Պապը: «Ես արդեն հանդիպել եմ թաղման արարողության կազմակերպիչների հետ», - հավելել է նա։ 

  • Կիսվել: