հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հռոմի պապը հայտնել է հրաժարական տալու պատրաստակամության մասին

Հռոմի պապը հայտնել է հրաժարական տալու պատրաստակամության մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Կանադայից Հռոմ վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առողջական խնդիրների պատճառով պատրաստ է հրաժարական տալ, տեղեկացնում է ՛՛Ռադիո Վատիկանը՛՛:

Նա ասել է, որ հնարավոր չէ նույն ռիթմով ճանապարհորդել, ինչ նախկինում:
 
՛՛Կարծում եմ, որ իմ տարիքում և այս սահմանափակումներով պետք է անցնեմ մի փոքր ավելի թեթև ռեժիմի, որպեսզի կարողանամ ծառայել եկեղեցուն: Այդ դեպքում, ընդհակառակը, ես կկարողանամ մտածել մի կողմ քաշվելու մասին, և դա, ամենայն ազնվությամբ, աղետ չէ՛՛,-ասել է Հռոմի պապը:

  • Կիսվել: