շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հռոմի պապը աղոթել է բոլոր աշխատավորների համար

Հռոմի պապը աղոթել է բոլոր աշխատավորների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն աղոթել է բոլոր աշխատավորների համար՝ մաղթելով, որ բոլորն աշխատանք ունենան։ Տեսագրությունը հրապարակել է Vatican News տեղեկատվական պորտալը։

Մայիսի 1-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Հովսեփի օրը։

«Աղոթենք բոլոր աշխատավորների համար, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատանք ունենա, որպեսզի բոլորին վճարեն արդարացիորեն և որպեսզի բոլորն ունենան աշխատանքի արժանապատվություն և վայելեն հանգստի հաճույքը»,- ասել է Հռոմի պապն առավոտյան պատարագի ժամանակ Վատիկանում:

  • Կիսվել: