երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հռոմի պապն առաջարկում է ռազմական ծախսերն ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին

Հռոմի պապն առաջարկում է ռազմական ծախսերն ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի համար իր պատրաստած զեկույցում առաջարկել է ռազմական արդյունաբերության մեջ ներգրավված միջոցներն ուղղել սովի դեմ պայքարի միջազգային հիմնադրամի ստեղծմանը, և դրանք ծախսել կայուն զարգացման ապահովման համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ առողջական վիճակի պատճառով Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չի կարողացել ներկա գտնվել կոնֆերանսին: Նրա ելույթը արտասանել է Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը, որը գլխավորել է Սուրբ Աթոռի պատվիրակությունը:

«Որքան էներգիա է ծախսում մարդկությունը այսքան պատերազմներում, որոնք բռնկվել են ամբողջ աշխարհում՝ Իսրայելում և Պաղեստինում, Ուկրաինայում և շատ այլ վայրերում։ Հակամարտությունները չեն լուծում խնդիրները, բայց հանգեցնում են դրանց ավելացման: Որքան ռեսուրսներ են ծախսվում սպառազինությունների վրա, որոնք քանդում են մեր ընդհանուր տունը։ Առաջարկում եմ ռազմական նպատակներով ծախսվող գումարներով ստեղծել սովի վերացման միջազգային հիմնադրամ և կլիմայի փոփոխությամբ տառապող աղքատ երկրներում՝ կայուն զարգացման նախագծեր»,-ասված է Հռոմի պապի ելույթում:

  • Կիսվել: