շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հռոմի պապն անընդունելի է անվանել երեխաների մահը Սուրբ հողում

Հռոմի պապն անընդունելի է անվանել երեխաների մահը Սուրբ հողում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Սուրբ հողում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ և հայտարարել է, որ երեխաների մահերն այդ բախումներում անթույլատրելի են:

Այս մասին սրբազան քահանայապետը խոսել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատավորների առաջ իր կիրակնօրյա ելույթի ժամանանկ:

«Անհավանական մտահոգությամբ հետևում եմ Սուրբ հողում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջին օրերին զինված բախումները Գազայի հատվածի և Իսրայելի միջև դուրս են եկել շրջանակներից և մահ ու կործանում են բերում: Բազմաթիվ մարդիկ տուժել են և շատ անմեղ կյանքեր են ընդհատվել: Եվ նրանց թվում երեխաներ կան, սա սարսափելի և անընդունելի»,- ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Հռոմի պապին:  

«Աղոթենք, որպեսզի իսրայելցիներն ու պաղեստինցիները երկխոսության ճանապարհ գտնեն»,- հավելել է քահանայապետը:

Հիշեցնենք, որ պաղեստինյան աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին տվյալներով իսրայելա-պաղեստինյան բախումների հետևանքով մահացել է 202 պաղեստինցի, այդ թվում՝ 52 երեխա:

  • Կիսվել: