Հռոմի Պապի այցը Կիև դեռևս իմաստ չունի. Վատիկանի պետքարտուղար
Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտնել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կցանկանար առաքելական այց կատարել Ուկրաինա, սակայն ներկա իրավիճակում նման այցը իմաստ չի ունենա, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ պետքարտուղարն ասել է, որ այցի իրականացումը պայմանավորված է երկրում իրավիճակի իրական բարելավմանը նպաստելու հնարավորությամբ: ՛՛Այցն իմաստ չի ունենա, եթե հաջորդ օրը նախկինի պես պատերազմը վերսկսվի՛՛,-Հռոմի Պապի խոսքերը մեջբերել է պետքարտուղարը: