երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Հռոմի պապը հիվանդանոցում է

Հռոմի պապը հիվանդանոցում է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրահատության կենթարկվի Հռոմի հիվանդանոցում: Սրբազան քահանայապետին վիրահատական միջամտություն է արվելու աղիների դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված:

«Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր ուղևորվել է Ջեմելլիի անվա հիվանդանոց, որտեղ կիրականացվի աղիների դիվերտիկուլյար հիվանդությամբ պայմանավորված   վիրահատությունը»,- ասվում է Սուրբ Աթոռի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: