կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունն ավարտվել է:

Պապին իր ցանկությամբ հուղարկավորել են Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պետրոսի հրապարակում: Մասնակցել են տասնյակ երկրների առաջնորդներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և այլք:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հիշեցնքն, որ 88-ամյա Ֆրանցիսկոս Պապը մահացել է սրտի կաթվածից ապրիլի 21-ի վաղ առավոտյան, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում:

  • Կիսվել: