Հրդեհներ՝ Կանադայում․ ԱՄՆ-ի միլիոնավոր բնակիչների խորհուրդ է տրվել մնալ տանը
Newsweek-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի արևմտյան շրջանների միլիոնավոր բնակիչներին խորհուրդ է տրվել տանը մնալ՝ Կանադայում անտառային հրդեհներից առաջացող թունավոր ծխից առողջության հետ կապված ռիսկերից խուսափելու համար։
Խոսքը վերաբերում է Մինեսոտային, Վիսկոնսինին և Միչիգան նահանգներին, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 22 միլիոն։


