երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հրդեհ Գերմանիայի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր ու վիրավորներ

Հրդեհ Գերմանիայի հիվանդանոցներից մեկում. կան զոհեր ու վիրավորներ

Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, վերջին տվյալներով՝ զոհվել է հինգ մարդ, տեղեկացնում է NDR-ը։

Նշվում է նաև, որ կա անհետ կորած:

՛՛Ստորին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենի ՛՛Հելիոս՛՛ կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր՛՛,-հայտնել է աղբյուրը։

Հաղորդվում է նաև, որ հրդեհը բռնկվել է չորեքշաբթի ուշ երեկոյան։ Այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։

Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

 

  • Կիսվել: