շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրդեհ Ալմաթիի հոսթելում. 13 զոհ կա, այդ թվում՝ երկու ռուսաստանցի

Հրդեհ Ալմաթիի հոսթելում. 13 զոհ կա, այդ թվում՝ երկու ռուսաստանցի

 Ալմաթիի հոսթելներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 13 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ռուսաստանցի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների քաղաքային դեպարտամենտին:
Ալմաթիի քաղաքապետ Երբոլատ Դոսաևը հայտնել է, որ ռուսաստանցիներից մեկը ծնունդով Յակուտիայից էր։

Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Հրդեհի մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր։ Հոսթելում հրդեհի պահին ըդհանուր առմամբ 72 մարդ է եղել, նրանցից 59-ը ինքնուրույն լքել են շենքը:
Նախնական տվյալներով` մահացել է 13 մարդ։ Մահվան ենթադրյալ պատճառը շմոլ գազից թունավորումն է։
Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ։

  • Կիսվել: