ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հրապարակվել են կադրեր՝ ինչպես է ՌԴ-ում աղջիկը ռումբով արձանիկը փոխանցում ռազմական լրագրողին

Հրապարակվել են կադրեր՝ ինչպես է ՌԴ-ում աղջիկը ռումբով արձանիկը փոխանցում ռազմական լրագրողին

Հրապարակվել են կադրեր, որոնցում ֆիքսված է այն պահը, երբ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն կատարելու մեջ կասկածվող Դարիա Տրեպովան ռումբով արձանիկ է հանձնում ռազմական լրագրող Վլադլեն Թաթարսկուն։

Կադրերում երևում է, թե ինչպես է Տրեպովան արձանիկը Թաթարսկուն հանձնելուց հետո փորձում հեռանալ, բայց Թաթարսկին հրավիրում է նրան ավելի մոտ նստել։

Աղջիկը որոշ ժամանակ նստում է ռազմական թղթակցի կողքին, երկխոսություն վարում նրա հետ։

«Իզվեստիան» ստացել է նաև կադրեր, թե ինչպես է Տրեպովան հեռանում հանցագործության վայրից պայթյունից անմիջապես հետո։

Ապրիլի 2-ին Տրեպովան գնացել է բլոգեր և ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու ստեղծագործական երեկոյին, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Street Bar սրճարանում: Նա ներկայացել է որպես Անաստասիա և նվիրել արձանիկ, որի ներսում եղել է ինքնաշեն պայթուցիկ սարք։ Այն պայթել է Թաթարսկու ձեռքերում։ Ռազմական լրագրողը մահացել է, 33 մարդ վիրավորվել է, մի քանիսի վիճակը ծանր 

  • Կիսվել: