ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է. զոհվել է վեց ոստիկան

Հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է. զոհվել է վեց ոստիկան

Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել՝ 12-ը։ Այս մասին ասված է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

«Այս պահին, ըստ առկա տեղեկությունների, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 ոստիկան։ Ընթանում է զինյալների ձերբակալությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է։ Ինչպես հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները, Դերբենտում որոնվում է սեւ Lada Vesta մակնիշի ավտոմեքենա։

Դաղստանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից։

 

  • Կիսվել: