չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հրաձգություն Տեխասում. հինգ զոհերից մեկն ութ տարեկան է

Հրաձգություն Տեխասում. հինգ զոհերից մեկն ութ տարեկան է

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քլիվլենդ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, զոհվեկ է հինգ մարդ, հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է ABC News հեռուստաալիքը։

Մասնավորապես՝ ոստիկանությունից տեղեկացրել են, որ չորս հոգու մահը վրա է հասել տեղում, իսկ հինգերորդը մահացել է հիվանդանոցում։ Զոհերից մեկը ութ տարեկան է։

«Հինգ մարդ սպանվել է AR-15 ինքնաձիգով զինված կասկածյալի կողմից տան վրա կրակելու հետևանքով»,-ABC News-ին ասել են ոստիկանները:

Հեռուստաընկերությունը նաև ասել է, որ կասկածյալը AR-15 ինքնաձիգով զինված իսպանախոս է, որն աարբած է եղել։

  • Կիսվել: