շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրաձգություն Բրյուսելում. կան զոհեր ու վիրավորներ

Հրաձգություն Բրյուսելում. կան զոհեր ու վիրավորներ

Բրյուսելում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, տեղեկացնում է Sudinfo-ն:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ երևանյան ժամանակով 21։00-ի սահմաններում։ Զոհերը Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համազգեստով են եղել։

Ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Նշենք, որ այսօր տեղի է ունենալու Բելգիայի և Շվեդիայի հավաքականների հանդիպումը։

 

  • Կիսվել: