շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրադադարի ավարտից ի վեր Գազայում 109 մարդ է զոհվել. Պաղեստինի ԱՆ

Հրադադարի ավարտից ի վեր Գազայում 109 մարդ է զոհվել. Պաղեստինի ԱՆ

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայի հատվածում ավելի քան 100 մարդ է զոհվել, հայտարարել է Պաղեստինի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր առավոտյան հրադադարի ավարտից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, կան հարյուրավոր վիրավորներ»,-նշել է նա:

  • Կիսվել: