Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ hարձակման է ենթարկվել
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) երկու նավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում, տուժածներ չկան։ Այս մասին ասված է հայտարարության մեջ, որը փոխանցել է ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Օգոստոսի 13-ին երեկոյան ընկերության երկու նավ հարձակման ենթարկվեց Հորմուզի նեղուցով անցնելիս։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, իրավիճակը վերահսկելի է»:
Իր հերթին ԱՄԷ-ի ԱԳՆ-ն հարձակման պատասխանատվությունը դրել է Իրանի վրա։ Աբու Դաբին նաև պահանջել է Թեհրանից դադարեցնել ագրեսիվ գործողությունները և «լիովին ու անվերապահորեն բացել նեղուցը»։



