երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հորդառատ անձրևները Թուրքիայում սելավների և ջրհեղեղների պատճառ են դարձել. զոհեր են գրանցվել

Հորդառատ անձրևները Թուրքիայում սելավների և ջրհեղեղների պատճառ են դարձել. զոհեր են գրանցվել

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում տեղատարափ անձրևները սելավ են առաջացրել՝ երկուսը զոհվել են, չորսն՝ անհետ կորել, հայտնում է NTV-ն։

Բացի այդ, հորդառատ անձրեւները Ստամբուլում ջրհեղեղ են առաջացրել։ Ստամբուլի վարչակազմը հայտնել է ջրհեղեղի հետևանքով երկու զոհի մասին։

Որոշ շրջաններում ջրհեղեղի պատճառով փողոցներում մեքենաներ են արգելափակվել։ Ստամբուլի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի 3 կայարանների փակման մասին, բացի այդ՝ շուկան հեղեղվել է, իսկ քաղաքացիների մեծ խումբ ջրհեղեղի պատճառով արգելափակվել է Ստամբուլի գրադարաններից մեկում։

Տարերային աղետի վայրում մեծ թվով փրկարարներ են աշխատում։ Առավոտյան սպասվում է հորդառատ անձրև։

  • Կիսվել: