ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ մարզերում. ՊՆ

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ավելի քան 20 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ մարզերում. ՊՆ

 ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 13 ԱԹՍ որսացել են Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը ՝ Բրյանսկի, 1-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
 
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
 
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

  • Կիսվել: