ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հոնկոնգում բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. կան զոհեր

Հոնկոնգում բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց. կան զոհեր

Հոնկոնգում վայրէջքի ժամանակ Emirates ավիաուղիների բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել օդանավակայանի ցամաքային ծառայության մեքենային:

Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ և՛ մեքենան, և՛ ինքնաթիռը հայտնվել են ծովում։

Մեքենայում գտնվող երկու աշխատակիցը զոհվել է, ինքնաթիռի անձնակազմի չորս անդամները ողջ են մնացել։

Վթարի պատճառները քննվում են, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: