շաբաթ, հոկտեմբեր 10
10 / 10 / 2026
Հնդկաստանը  ստացել է ռուսական զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ

Հնդկաստանը ստացել է ռուսական զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակ

Հնդկաստանի բանակը Փահալգամում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո Պակիստանի հետ աճող լարվածության ֆոնին ստացել է ռուսական զենիթային հրթիռների և Игла-С շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի նոր խմբաքանակ, տեղեկացնում է India Today-ը:

Նշվում է, որ այդ հրթիռները տեղակայվում են առաջնագծում՝ թշնամական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հարձակողական ուղղաթիռների դեմ պայքարելու համար։

Նոր Игла-С հրթիռների մատակարարումների հետ մեկտեղ, Հնդկաստանի բանակը միաժամանակ մրցույթ է հայտարարել՝ արագացված ընթացակարգով ևս 48 գործակման կայանքների և շուրջ 90 VSHORADS (IR) հրթիռների ձեռքբերման համար։

  • Կիսվել: