չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հնդկաստանը հերքում է՝ Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին չի վճարել

Հնդկաստանը հերքում է՝ Հորմուզի նեղուցն անցնելու համար Իրանին չի վճարել

 

Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության ներկայացուցիչ Մուկեշ Մանգալը հերքել է տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման համար Իրանին վճարելու մասին լուրերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ պարզաբանման առիթ են դարձել հրապարակումները, որ արվել են ապրիլի 18-ի միջադեպից հետո, երբ իրանական ուժերի գնդակոծությունից հետո հնդկական երկու նավ հրաժարվել է անցնել նեղուցով:

Մի շարք տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ նավերի սեփականատերերին «անվտանգության երաշխիքներ» են առաջարկում են կրիպտոարժույթի դիմաց:

Մինչդեռ Մանգալը նման տեղեկություններն անվանել է ոչ հավաստի։ Նրա խոսքով՝ «Sanmar Herald» նավի նավապետի կողմից ԻՀՊԿ ծառայողներ ներկայացած անձանց իբր վճարելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Գերատեսչությունը կապ է հաստատել նավի սեփականատիրոջ հետ, որը հերքել է դա։

Նա նաև ընդգծել է` Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում, որ երկրի դրոշով նավարկող որևէ նավ նման վճարումներ է կատարել:

Ավելի վաղ հնդկական գերատեսչությունը նշել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում առնվազն 22 նավ է եղել, որոնք նավարկել են Հնդկաստանի դրոշով: Ներկայում այդ նավերի թիվը նվազել է մինչև 14-ը, նրանք ակնկալում են անվտանգ անցման հնարավորություն:

  • Կիսվել: