երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)

Հնդկաստանի մայրաքաղաքի մայրամասերից մեկում ընձառյուծը վնասվածքներ է հասցրել առնվազն հինգ մարդու այն բանից հետո, երբ նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք, հայտնում է  Daily Mail-ը:

Համացանցում տարածվել են Ղազիաբադի դատարանի շենքի ներսում տեղի ունեցած միջադեպի կադրերը, որոնք ցույց են տալիս գիշատչի հարձակման հետևանքով տուժած մի քանի տղամարդու: Նշվում է, որ կենդանին փորձել է հոշոտել նրանցից մեկին:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները թափահարում բոցավառ փայտերը և ցանցեր փռում դատարանի շենքի ներսում՝ փորձելով բռնել կենդանուն:

Թե ինչպես է ընձառյուծը հայտնվել շենքում, պարզ չէ։

Ղազիաբադը Նյու Դելիի արևելյան ծայրամասում է և գտնվում է անտառի մոտ, որը ընձառյուծների հայտնի բնակավայր է:

Հնդկաստանում ապրում է առնվազն 12 000 ընձառյուծ:One person who had been injured by the animal had to be escorted out of the buildingLocal police have confirmed that between five and six people were injured during the incidentOfficials say that one leopard is killed per day on average in India for straying into areas occupied by humansThe number of incidents of leopard attacks in India is on the rise due to shrinking forest habitats

  • Կիսվել: