շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հնդկաստանի բանակում կանայք կարող են ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ

Հնդկաստանի բանակում կանայք կարող են ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ

Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կին սպաները կարող են ստանձնել բարձր հրամանատարական պաշտոններ, տեղեկացնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ երկրում կաշխատի մշտական հանձնաժողով, որը կուսումնասիրի բանակում ծառայության հարցերը: Հանձնաժողովին կարող է դիմել ցանկացած կին, անկախ ծառայության ժամկետից:

Բացի այդ՝ դատարանը վճռել է, որ կանանց պետք է թույլատրել զինվորական կարիերա անել տղամարդկանց հետ հավասար: Կառավարությունն առարկել է, դատարանն այդ առարկությունները խտրական ու կարծրատիպերի վրա հիմնված է համարել:

Դատարանը նաև չի ընդունել ֆիզիոլոգիական սահմանափակումների և սոցիալական նորմերի մասին փաստարկները, որոնք հիմք էին համարվում բանակում կանանց իրավունքները սահմանափակելու համար:

  • Կիսվել: