ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին. 8 փիղ սատկել է

Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին. 8 փիղ սատկել է

Հնդկաստանում ուղևորատար գնացքը բախվել է փղերի խմբին, ինչի հետևանքով ութ փիղ սատկել է, մեկը՝ վիրավորվել, տեղեկացնում է PTI գործակալությունը:
 
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի գիշերը Հնդկաստանի արևելյան Անսաամ նահանգում: «Rajdhani Express» ուղևորատար գնացքն ընթանում էր Սայրանգ-Նյու Դելի երթուղով, երթևեկության ընթացքում այն բախվել է փղերի երամակին:
 
«Ասամ նահանգի Խոջայիի շրջանում փղերի երամակի՝ «Sairang-New Delhi Rajdhani Express» գնացքին բախվելու հետևանքով սատկել է 8 կենդանի, 1-ը վիրավորվել է»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Պատահարի վայրում ընթանում են վերականգնողական աշխատանքներ։
 
Տեսանյութը՝ այստեղ:
 

  • Կիսվել: