ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հնդկաստանն ու Ֆրանսիան խորացնում են շփումները

Հնդկաստանն ու Ֆրանսիան խորացնում են շփումները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մումբայում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Կողմերը վերահաստատել են պաշտպանության, բարձր տեխնոլոգիաների, տնտեսության և գլոբալ անվտանգության ոլորտներում շփումները խորացնելու հանձնառությունը։

Օրակարգային կարևոր հարցերից են եղել ռազմատեխնիկական գործակցությունը, ֆրանսիական Rafale կործանիչների մատակարարման պայմանագրի հեռանկարը։

Փարիզը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու արդյունաբերական գործակցությունը: Երկու երկրի ղեկավարները նաև ազդարարել են Հնդկաստանում H125 ուղղաթիռների հավաքման առաջին գծի բացումը:

Մտքեր են փոխանակվել արհեստական բանականության, նորարարության, հետազոտական կենտրոնների միջև փոխանակումների, տեխնոլոգիական համատեղ նախագծերի, առևտրի, ներդրումների, էներգետիկայի, ենթակառուցվածքների շուրջ։ Անդրադարձ է եղել նաև համաշխարհային զարգացումներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանը ևս 31 Rafale Marine ֆրանսիական ինքնաթիռ է պատվիրել

 

 

  • Կիսվել: