Հնդկաստանն արգելափակել է Ադրբեջանի՝ ՇՀԿ-ին միանալու հայտը
Հնդկաստան արգելափակել է Ադրբեջանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու հայտը, տեղեկացնում է APA-ն՝ հղում անելով AnewZ գործակալության դիվանագիտական աղբյուրներին:
Նշվում է, որ մինչ Չինաստանը աջակցում է Ադրբեջանի անդամակցությանը ՇՀԿ-ին, Հնդկաստանը կրկին արգելափակել է Բաքվին լիիրավ անդամակցություն շնորհելու առաջարկը։
Ինչպես նշել են աղբյուրները՝ այս քայլը կապված է Ադրբեջանի և Պակիստանի սերտ կապերի հետ, հակասում է բազմակողմանիությանը և «Շանհայի ոգուն», ու ցույց է տալիս Հնդկաստանի սահմանափակ մոտեցումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:


