Հնարավոր է՝ «միջանցքը» իրականացվի Իրանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար
«Զանգեզուրի միջանցքը» կարող է անցնել Իրանի տարածքով. այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն A Haber-ի ուղիղ եթերում:
Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի հետ, սակայն հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանով:
Թուրք նախարարն ընդգծել է, որ այն կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը: