Հիսուն մլն եվրո Լեհաստանից՝ Ուկրաինայի համար զինամթերք գնելու նպատակով
Ուկրաինայի համար հրետանային զինամթերք գնելու Չեխիայի նախաձեռնության միացել է Լեհաստանը՝ հատկացնելով այդ նպատակի համար 50 միլիոն եվրո: Այս մասին Visegrad Insight-ն տված հարցազրույցում ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում զինամթերքի չեխական նախաձեռնությունը, որի համար հատկացրել ենք 50 միլիոն եվրո»:
Սիկորսկին, սակայն, չի նշել, թե Պրահան երբ կստանա Վարշավայի խոստացած միջոցները։